Վարչապետին կոշտ քննադատած տղամարդն ազատ արձակվեց կալանքից

Շենգավիթում նախընտրական քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատած Արտակ Ավետիսյանը Երևան քաղաքի քրեական դատարանի որոշմամբ ազատվեց բանտային կալանքից և նրա նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն՝ հանրային խոսքի արգելքի պայմանով, հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Արտակ Ավետիսյանը ձերբակալվեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավից հետո:

Այդ նույն շրջանում բնակվող Ավետիսյանն ուղիղ եթերում Փաշինյանին հրավիրել էր իր նշած վայր՝ խոսքը համեմելով կոպիտ բառերով: Իրավապահները սա որակեցին ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված խոսքի տարածում: Փաստաբանը պնդել էր՝ Ավետիսյանն ընդամենը քննադատել է վարչապետին, «որը գուցե հաճելի չէ, բայց հանցանք էլ չէ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետին կոշտ քննադատած տղամարդը մեկ ամսով կալանավորվեց, փաստաբանը պնդում է՝ հանցանք չկա«Խոսքի ազատությո՞ւն, թե՞ ատելության խոսք». վարչապետին ուղղված խոսքերից հետո շենգավիթցին ճաղերի հետևում է