Վարչապետի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ

Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են ԱԽ լիազորությունների շրջանակն ընդգրկող ընթացիկ օրակարգային և ռազմավարական բնույթի հարցեր, հաղորդում է Կառավարության լրատվականը՝ մանրամասներ չփոխանցելով: