Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են ձերբակալվել

Կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում Վանաձորի համայնքապետարանից այսօր 10 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ ձերբակալված 10 անձանցից 7-ը համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են: Հակակոռուպցիոնն այլ մանրամասներ չի հայտնում:

Ավելի վաղ «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկել:

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ավելի քան երկու տարի առաջ խուզարկել էին Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի այդ ժամանակվա պետ Արմեն Այվազյանի ղեկավարած բաժինը։ Նրան ու իր ենթականերին դարձյալ բերման էին ենթարկել ու քրեական վարույթ էր հարուցվել: Քննիչների կասկածները վերաբերում էին համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին։ Մինչ օրս, սակայն, այս գործով մեղադրյալներ չկային:

Այվազյանը մի ուրիշ՝ կաշառքի գործով էր մեղադրյալ դարձել անցած տարեվերջին: Նա ձերբակալվել, հետո ազատ էր արձակվել: Դրանից հետո նա իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից, ու համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը նրա փոխարեն այս պաշտոնին նշանակեց Այվազյանի կնոջը՝ Լիլիթ Հովսեփյանին: Վերջինս այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Վանաձորցիների հարցերը չլուծվեցին»․ ընդդիմությունը հորդորում է ավագանու նիստ հրավիրելՔաղաքական առևտուր, թե՞ բնակիչների շահ. Վանաձորի հարյուրավոր հողակտորները լարվածության առիթ ավագանիումՎանաձորում ամուսինների միջև ավագանու մանդատի ու պաշտոնի փոխատեղում է եղել«Չեմ բացառում, որ քաղաքական է». Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյան չի ընդունում իրեն առաջադրված կաշառքի մեղադրանքըԿաշառք ստանալու մեջ մեղադրվող Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյան ազատ արձակվեց