Վախճանվել է աշխարհահռչակ փիլիսոփա Յուրգեն Հաբերմասը

Յուրգեն Հաբերմասը զրուցում է լրագրողների հետ, Սթենք, 2013թ.

Կյանքի 97-րդ տարում Բավարիայի Շտարնբերգ քաղաքում վախճանվել է գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա և սոցիոլոգ Յուրգեն Հաբերմասը: Այդ մասին հաղորդել է Suhrkamp հրատարակությունը՝ վկայակոչելով գիտնականի ընտանիքին:

Հաբերմասը արդիականության ամենաազդեցիկ քաղաքական մտածողներից էր: Նրան կարելի է համարել ներկայացուցիչը Ֆրանկֆուրտյան դպրոցի՝ արդի հասարակության քննադատական տեսության, որը զարգացրել է այդ թվում մարքսիզմի գաղափարները: 1960-ականների սկզբին Հաբեմասը գլխավորել է Ֆրանկֆուրտի համալարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոնը:

Հաբերմասի առավել հայտնի աշխատություններից են «Հանրային ոլորտի կառուցվածքային փոփոխությունը» (1961թ.) և «Կոմունիկատիվ գործողության տեսությունը» (1981թ.):

1950-ականներին Հաբերմասը հանդես էր գալիս միջուկային փորձարկումների դեմ, 21-րդ դարում՝ ժողովրդավարության, միասնական Եվրոպայի օգտին և ընդդեմ աջ պոպուլիստների: Փիլիսոփան բացահայտ քննադատում էր Գերմանիայի կանցլերներին՝ սկսած Հելմուտ Քոլից մինչև Անգելա Մերկելը: