Վերջին շտկումները Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին զգուշավոր լավատեսություն է հայտնել բանակցությունների առնչությամբ:

Նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Իրանի հետ համաձայնության հասնելը լավագույն ելքն է, սակայն ըստ ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանի՝ կան նաև այլ տարբերակներ, եթե կողմերը որևէ համաձայնության չգան: Բրենանը զգուշացրել է, որ «ԱՄՆ-ի տրամադրության տակ մի շարք միջոցներ կան՝ կանխելու Իրանի կողմից ռումբի ձեռքբերումը»: