Ռուսաստանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա իրականացված հարձակման համար մեղադրվող Տաջիկստանի 4 քաղաքացիների։
Դեպքը տեղի էր ունեցել 2024 թվականի մարտին, այն վերջին 20 տարվա ընթացքում Ռուսաստանում ամենամահաբեր ահաբեկչական հարձակումն էր։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է 149 մարդ, իսկ 609 հոգի, ովքեր ներկա էին «Պիկնիկ» խմբի համերգին, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Տաջիկստանի 4 քաղաքացիներին ձերբակալել էին հարձակման հաջորդ օրն իսկ։ Գործը լայն արձագանք էր գտել ռուսական ալիքներում, հատկապես երբ հրապարակվել էին կադրեր դատարանից՝ նրանց վրա բռնության հետքերով։
Ահաբեկչության կազմակերպման և օժանդակության համար մեղադրանք էր առաջադրվել 19 մարդու, այդ թվում՝ այն անձանց, ովքեր ենթադրյալ հանցագործներին վարձակալությամբ բնակարան էին տրամադրել: