Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածք տանող բոլոր ճանապարհները փակ էին՝ մինչև պաշտոնական արարողությունների ավարտը:
Քաղաքացիների շարժը դեպի հուշամալիր արգելված էր, լրագրողների մուտքը ևս չէր թույլատրվում: Պաշտոնական արարողություններից անմիջապես հետո՝ ճանապարհները բացվեցին:
Վերջին տարիներին վաղ առավոտյան փակ են լինում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները. պաշտոնական արարողության ավարտից հետո միայն քաղաքացիներիը հնարավորություն են ունենում բարձրանալ դեպի հուշահամալիր: