ՆԳՆ-ից հերքում են Ծառուկյանի պնդումը Աբովյանում 52 պարեկի աշխատանքից ազատելու վերաբերյալ

Ոստիկանության պարեկային ծառայության ավտոմեքենաներ, արխիվ

Աբովյանում 52 պարեկի աշխատանքից հեռացրել են, այսօր Տավուշի մարզի Աչաջուր գյուղում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը: Պատճառը, ըստ Գագիկ Ծառուկյանի, այն է, որ նրանց հարազատները իր առաջնորդած ուժի համակիր են:

Նշված հայտարարությունն ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը, «Ազատությանը» փոխանցեցին Ներքին գործերի նախարարությունից: