Թրամփը զգուշացնում է՝ Վենեսուելայի կառավարիչները «կհամագործակցեն» կամ «շատ մեծ գին կվճարեն»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռաթքլիֆը հեռավար հետևում են Վենեսուելայում ռազմական գործողությանը, Մար-ա-Լագո, Փալմ Բիչ, Ֆլորիդա, 3-ը հունվարի, 2026թ.

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ Միացյալ Նահանգներում բանտարկությունից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարավամերիկյան այդ երկրի ավտորիտար կառավարիչները «շատ մեծ գին կվճարեն», եթե «չհամագործակցեն» Վաշինգտոնի հետ:

Երեկ The Atlantic պարբերականում հրապարակված հարցազրույցում Թրամփը զգուշացրել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին, որ «եթե նա չանի այն, ինչ ճիշտ է, շատ մեծ գին կվճարի, հավանաբար ավելի մեծ, քան Մադուրոն»:

Ռոդրիգեսը, որը մինչ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը Վենեսուելայի փոխնախագահն էր, Մադուրոյին անվանել էր «միակ նախագահ», Միացյալ Նահանգների գործողությունը որակել ՄԱԿ-ի Կանոնադրության ոտնահարում և վստահեցրել. - «Մենք երբեք այլևս ստրուկներ չենք լինելու»:

Այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում Վենեսուելայում ռազմական գործողության երկրորդ ալիք իրականացնելու պատրաստակամության մասին Թրամփի ակնարկից հետո Ռոդրիգեսն ավելի հաշտվողական էր՝ այսօր վաղ առավոտյան սոցիալական ցանցում գրելով, թե Կարակասը Վաշինգտոնի հետ «հավասարակշռված և հարգալից» հարաբերությունների կողմնակից է:

«Մենք հրավեր ենք հղում Միացյալ Նահանգների կառավարությանը՝ միասին աշխատելու համատեղ զարգացմանն ուղղված համագործակցության օրակարգի վրա», - գրել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մադուրոն՝ Նյու Յորքի կալանավայրումՎենեսուելան պետք է մնա անկախ երկիր. Հռոմի պապՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կանցկացնի Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունների վերաբերյալ150 ինքնաթիռ, հարվածներ և փոխհրաձգություն․ ի՞նչ է հայտնի Մադուրոյի ձերբակալման հատուկ գործողությունիցԴատարանը Դելսի Ռոդրիգեսին նշանակել է Վենեսուելայի նախագահի ԺՊԹրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն կկառավարի ՎենեսուելանԱՄՆ-ն հարվածել է Վենեսուելային. նախագահին Նյու Յորք են տեղափոխում