Թրամփը վախկոտ է անվանել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել և վախկոտ է անվանել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ նրանց մեղադրելով Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական պատերազմի հարցում բավարար աջակցություն չցուցաբերելու համար։

«Առանց ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ն ԹՂԹԵ ՎԱԳՐ Է։ ՎԱԽԿՈՏՆԵ՛Ր, և մենք կհիշենք դա»,-գրել է նա սոցցանցում։

Մի շարք եվրոպական դաշնակիցներ հրաժարվել են ուղղակի ռազմական ներգրավվածությունից՝ նախընտրելով դիվանագիտական լուծումներ կամ սահմանափակ աջակցություն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը