Թրամփը ցանկանում է վերանվանել Օնտարիո լիճը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայի հետ սահմանին գտնվող Օնտարիո լիճը վերանվանելու մտադրության մասին։

«Միացյալ Նահանգները լրջորեն քննարկում է Օնտարիո լճի անվանումը Ամերիկայի լիճ դարձնելու մասին։ Ամեն դեպքում մենք առաջիկայում Օնտարիոյի հետ հազիվ թե լուրջ գործնական կապեր ունենանք»,- Truth social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի հայտարարությունը հնչել է ԱՄՆ ներմուծվող կանադական ապրանքների վրա 50 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանումից մի քանի օր անց։