Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի նավթի արտահանման կենտրոն Խարգ կղզին, նավթային հորերն ու էլեկտրակայանները, եթե Թեհրանը շուտով համաձայնություն չկնքի պատերազմի ավարտի վերաբերյալ։
Իր Truth Social սոցիալական ցանցում Թրամփը գրել է, որ Միացյալ Նահանգները Թեհրանում «լուրջ բանակցություններ» է վարում «ավելի խելամիտ վարչակարգի» հետ։
«Մեծ առաջընթաց է արձանագրվել, բայց եթե որևէ պատճառով համաձայնությունը շուտով ձեռք չբերվի, ինչը հավանաբար տեղի կունենա, և եթե Հորմուզի նեղուցն անմիջապես չբացվի բիզնեսի համար, մենք մեր հաճելի «այցն Իրան» կավարտենք՝ պայթեցնելով և ամբողջովին ոչնչացնելով բոլոր էլեկտրակայանները, նավթային հորերը և Խարգ կղզին, որոնց մենք միտումնավոր դեռ չենք «դիպչել»,- գրել է Թրամփը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ NYT․ ԱՄՆ հատուկջոկատայինները հասել են Մերձավոր Արևելք՝ Թրամփին լրացուցիչ տարբերակներ տալու համար