ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Ռուսաստանի դեմ նախատեսված լայնածավալ պատժամիջոցները չեղարկելու իր որոշումը՝ այն համարելով Մոսկվային բանակցությունների սեղանի շուրջ պահելու փորձ: Սոցցանում արած գրառման մեջ Թրամփը նաև մեղադրել է Ուկրաինայի նախագահին՝ ասելով, թե Վլադիմիր Զելենսկին չի ցանկանում ավարտել պատերազմը:
«Ռուսաստանի վերաբերյալ իմ որոշումը շատ պարզ է։ Ես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների գործընթացում եմ, և չեմ ուզում անել որևէ բան, որը հիմարաբար կհեռացնի Ռուսաստանին բանակցություններից», - գրել է Թրամփը։
Հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան Թրամփը ստորագրել էր գործադիր հրամանագիր, որը չեղարկում է նոր պատժամիջոցները, որոնք նախաձեռնել էր Ուկրաինայի կողմնակից, ամերիկացի հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը հրաժարվել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումից՝ դրանց ուժի մեջ մտնելուց երկու օր առաջԹրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցումը հայտարարել էր առաջնահերթություն, երբ սկսեց երկրորդ պաշտոնավարումը 2025 թվականի հունվարին, սակայն Կիևն ու Մոսկվան համաձայնության գալուց, և բանակցությունները փակուղի են մտել։
Թրամփը շարունակել է պնդել, որ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի հարձակումները բարձրացնում են դիզելային վառելիքի համաշխարհային գները, և, հետևաբար, վառելիքի գները ԱՄՆ-ում։ Նա ընդգծել է, որ անկախ ուկրաինական հարձակումներից՝ Ռուսաստանը միլիոնավոր տոննա դիզելային վառելիք է մատակարարում համաշխարհային շուկաներ։
«Զելենսկիին դա չի հետաքրքրում»,- պնդել է ԱՄՆ նախագահը, ում հարաբերությունները Զելենսկիի հետ կտրուկ վատթարացել են վերջին օրերին՝ Ռուսաստանից դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցների դադարեցումից հետո: Հիշեցնելով Ուկրաինային ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի տրամադրած ֆինանսական օգնությունը և այն, որ Եվրոպան «հսկայական գումարներ» է տրամադրում Կիևին՝ Թրամփը եզրակացրել է. «Նա [Զելենսկին] չի ցանկանում ավարտել այս պատերազմը, և հավանաբար երբեք էլ չի ցանկացել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ը վերսկսել է Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը․ Զելենսկի«Երկու տարի առաջ նա կարող էր շատ ավելի լավ գործարք կնքել, քան հիմա։ Նրա երկիրն ավերված է, տարածքի մեծ մասը՝ կորսված, ելքը դեպի ծով և օվկիանոս վերացել է, իսկ երկրի արական սեռի բնակչությունը կա՛մ խիստ նվազել է, կա՛մ լուրջ վիրավորվել, կա՛մ մահացել։ Ես ուզում եմ, որ այս պատերազմը ավարտվի», - գրել է Թրամփը։
Կիրակի Զելենսկին NBC-ի եթերում ասել էր, որ ԱՄՆ վերջին գործողությունները՝ ռուսական դիզելային վառելիք ներմուծելու որոշումը և պատժամիջոցների մասին օրենսդրության սառեցումը, կվնասեն Ուկրաինային։ «Եթե Միացյալ Նահանգները պաշտոնապես միանա Ռուսաստանին, եթե այս երկու երկրները հայտնվեն դաշինքում, ապա, իհարկե, մենք չենք հաղթի և չենք կարողանա ամուր կանգնել», - ասել է Ուկրաինայի նախագահը։