Թրամփը պաշտպանել է Իրանի հետ գործարքը՝ «հիմար» և «նախանձ» անվանելով քննադատներին

ԱՄՆ նախագահը հակադարձել է իր հասցեին քննադատությանը, թե Իրանի նկատմամբ բավականաչափ կոշտ դիրքորոշում չի որդեգրել, և պաշտպանել Թեհրանի հետ ձեռք բերված համաձայնագիրը։

Որպես իր մոտեցման արդյունավետության ապացույց՝ Դոնալդ Թրամփը մատնացույց է արել ֆոնդային շուկայի ռեկորդային աճը և նավթի գների անկումը։

«Այն ապուշները, որոնք կարծում են, որ ես բավականաչափ խիստ չեմ եղել Իրանի նկատմամբ, երբ ֆոնդային բորսան նոր է հասել ռեկորդային բարձրակետի, իսկ նավթի գները անկում են ապրում, կամ նախանձ են, կամ վատ մարդիկ, կամ հիմար»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Թրամփը գրառումն արել է ամերիկացի քաղաքական որոշ գործիչների քննադատության ֆոնին, որոնք կասկածի տակ են դրել, թե արդյոք Թեհրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը բավարար հաղթանակ է Վաշինգտոնի համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ և Իրանի նախագահները ստորագրել են հրադադարի համաձայնագիրը․ Թրամփը չի բացառում հարձակման վերսկսումը

Դոնալդ Թրամփն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեկ են հեռավար կարգով ստորագրել շրջանակային համաձայնագիրը։ Վաղն էլ երկու երկրները միջնորդների միջոցով պետք է շարունակեն բանակցությունները Շվեյցարիայում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շվեյցարիան հաստատում է՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները կշարունակվեն վաղը