ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ Թուրքիա այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի ուղղությամբ նոր ջանքեր գործադրելու նպատակով, այսօր Reuters-ին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան:
Նախատեսված է, որ նախագահ Թրամփը գագաթնաժողովին կժամանի երեքշաբթի օրը։ Նրա առաջին հանդիպումը կկայանա գագաթնաժողովի կազմակերպիչ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը նաև կհանդիպի Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ և մամուլի ասուլիս կտա:
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան անանուն մնալու պայմանով լրագրողներին պատմել է նախագահ Թրամփի ուղևորության մասին, ասել, որ Թրամփը չորեքշաբթի օրը կհանդիպի Զելենսկիի հետ՝ քննարկելու, թե «ինչպես կարող ենք վերջ դնել պատերազմին»։