Թրամփը մարտի վերջին պաշտոնական այցով կմեկնի Չինաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 31-ից ապրիլի 2-ը պաշտոնական այց կկատարի Չինաստան։ Լուրը հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տանը։

ԱՄՆ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ այցը կտևի երեք օր։ Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահը կհանդիպի Չինաստանի ղեկավարության հետ և կքննարկի երկկողմ հարաբերություններին, առևտրին և միջազգային օրակարգին առնչվող հարցեր։