Թրամփը կարծում է, որ Պուտինը «հնարավոր է մի փոքր օգնում է Իրանին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ամենայն հավանականությամբ, փոքր-ինչ օգնում է Իրանին։

«Կարծում եմ՝ նա գուցե մի փոքր օգնում է Իրանին, այո, երևի։ Եվ, հավանաբար, մտածում է, որ մենք էլ օգնում ենք Ուկրաինային, չէ՞»,- ասել է Թրամփը «The Brian Kilmeade Show» հաղորդման ժամանակ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նաև, որ Միացյալ Նահանգները անօդաչու սարքերի պաշտպանության հարցում օգնության կարիք չունի՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան է այդ հարցում աջակցում ԱՄՆ-ին։

Մի քանի օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Իրանի անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու հարցով 11 երկրներ դիմել են Կիևին օգնության համար։ Ուկրաինայի նախագահը, սակայն, չէր նշել, թե որոնք են այդ երկրները։