Թրամփը կարծում է, որ Իրանի հոգևոր առաջնորդը ողջ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հոգևոր առաջնորդը ողջ է։

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Մոջթաբա Խամենեին փետրվարին հոր՝ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից հետո ստանձնել է երկրի ղեկավարումը, սակայն դրանից հետո հանրության առաջ չի հայտնվել։ Նրա գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել։

«Ես չեմ կարծում, որ նա մահացած է։ Նա շատ ծանր վիրավորվել է։ Մարմնի ձախ կողմը՝ ձեռքը, ոտքը, ամբողջ այդ հատվածը։ Նա շատ ծանր վիրավորվել է, բայց ես չեմ կարծում, որ նա մահացած է»,- պահպանողական ռադիոհաղորդավար Գլեն Բեքին տված հարցազրույցում ասել է Թրամփը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասնակցությամբ տեսանյութերը, որոնցում նա «ժողովրդի շրջանում և փողոցներում է, ինչպես նաև հանդիպումներ է անցկացնում զինված ուժերի հրամանատարների հետ», հետագայում կհրապարակվեն: