Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի վրա՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

«Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիևի և այլ քաղաքների վրա, և նա համաձայնել է դա անել», - ասել է Թրամփը:

Միացյալ Նահանգների նախագահը հավելել է.- «Շատ հաճելի էր: Շատերն ասում էին՝ զանգելն անիմաստ է, դու չես ստանալու դա: Եվ նա արեց դա»:

Վերջին շաբաթներին Ուկրաինան հայտնում է՝ ռուսական հարվածների հետևանքով տուժում են ենթակառուցվածքային օբյեկտներ, մասնավոր տներ, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ: Կիևի քաղաքապետը հայտնել էր՝ ռուսական հարձակումից հետո առանց ջեռուցման են մնացել հազարավոր բազմաբնակարան շենքեր: