Թրամփը հայտարարում է՝ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է:

Շաբաթ օրը Սպիտակ տանը ելույթ ունենալիս Թրամփն ասել է. «Ես առաջարկում եմ նրանց նոր առաջնորդ ընտրել, ով կարող է գործարք կնքել»՝ հավելելով, որ «ինչ-ինչ պատճառներով (Զելենսկին) երբեք դա չի անում»։

Թրամփը նաև նշել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահ 2022 թվականին, «այդ պատերազմը երբեք չէր սկսվի։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև այդ պատերազմի սկսվելու որևէ պատճառ չկար։ Այն սկսվեց անկարողության պատճառով»։

Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ նրա, «կորցրել է երկրի 30 տոկոսը, և ավելի քան մեկ միլիոն մարդ է տուժել, իսկ զոհերի թիվը գերազանցում է 2 միլիոնը»։ «Սա մի պատերազմ է, որը երբեք չպետք է սկսվեր։ Եվ ես կարծում եմ, որ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է», - ասել է ԱՄՆ նախագահը։

Քննադատելով Զելենսկիին՝ Թրամփը կոչ է արել Ուկրաինայի ղեկավարին դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները։

Դոնալդ Թրամփի այս հայտարարությունը հաջորդում է նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավրումը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրանք նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի կողմից ամերիկյան և համաշխարհային շուկա դիզվառելիքի մատակարարման վերաբերյալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կրեմլը մանրամասներ է հայտնում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից. ի՞նչ է քննարկվել

Մի քանի շաբաթ առաջ Թրամփն ասել էր, թե Ռուսաստանը «կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Ուկրաինայի հետ իր պատերազմի պատճառով, և մեծ թվով ռուսական վերամշակման գործարաններ պայթեցվել են կամ առնվազն ժամանակավորապես շարքից դուրս են եկել»:

Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը երկարաձգել էր դիզվառելիքի արտահանման արգելքը մինչև հոկտեմբերի վերջ, ինչն էլ ավելի էր մեծացրել լարվածությունը համաշխարհային էներգետիկ շուկայում, որն առանց այդ էլ ցնցումների մեջ է շարունակվող հակամարտությունների և մատակարարումների պակասի պատճառով: