Թրամփը հայտարարում է՝ Իրանը «շատ վատ աշխատանք» է կատարում Հորմուզի նեղուցով նավթի անարգել անցումն ապահովելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Իրանը «շատ վատ աշխատանք» է կատարում՝ Հորմուզի նեղուցով նավթի անարգել անցումն ապահովելու հարցում:

«Իրանը շատ վատ աշխատանք է կատարում, ոմանք կասեն՝ անպատվաբեր։ Սա այն համաձայնագիրը չէ, որը մենք ունենք», - Truth Social-ում գրել է Թրամփը

«Կան հաղորդագրություններ, որ Իրանը վճարներ է գանձում Հորմուզի նեղուցով անցնող տանկերներից։ Ավելի լավ է դա չանեն, իսկ եթե դա անում են, ապա ավելի լավ է հիմա դադարեցնեն», - մեկ այլ գրառման մեջ գրել է Միացյալ Նահանգների նախագահը:

Երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի շրջանակում Թրամփի կարևորագույն պահանջներից մեկը Հորմուզի նեղուցով նավագնացության ազատ հոսքն է, որը Իրանը փաստացի փակել է: Թեհրանը խոստացել է վերաբացել նավագնացությունը, թեև միայն իրանական զինվորականների հետ համակարգմամբ և տուրքի վճարմամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոջթաբա Խամենեին հայտարարել է՝ Հորմուզի նեղուցի կառավարումը կմտնի նոր փուլԹրամփը զգուշացրել է՝ ԱՄՆ-ն ավելի ուժեղ կհարվածի Իրանին, եթե չհետևեն հրադադարի պայմաններին