Թրամփը հայտարարել է, որ համաձայն է Իրանի մասնակցությանն Աշխարհի առաջնությանը

Իրանի ֆուտբոլի հավաքականը

Իրանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը և կխաղա ԱՄՆ-ում, այս մասին Վանկուվերում կայացած Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն.

«Իհարկե, Իրանը կմասնակցի 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը։ Եվ, իհարկե, Իրանը կխաղա Ամերիկայի Միացյալ Նահանգներում», - հայտարարել է Ինֆանտինոն։

«Եվ դրա պատճառը շատ պարզ է, մենք պետք է միավորվենք։ Դա իմ պատասխանատվությունն է, մեր պատասխանատվությունը»,- հավելել է ՖԻՖԱ-ի ղեկավարը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով Իրանի մասնակցությանն, ասել է. «Եթե Ինֆանտինոն է դա ասել, ապա ես համաձայն եմ դրա հետ»

Իրանը որակավորվել է մրցաշարին, սակայն Թեհրանը խնդրել էր խմբային փուլի խաղերը ԱՄՆ-ից տեղափոխել Մեքսիկա։ ՖԻՖԱ-ն, սակայն, մերժել էր այդ մասին Իրանի դիմումը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը դեմ չէ Իրանի հավաքականի մասնակցությանը 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը՝ չնայած երկու երկրների միջև հակամարտությանը։

«ԱՄՆ-ից որևէ կերպ չի ասվել, թե նրանք չենք կարող գալ», - ասել էր Ռուբիոն՝ հավելելով, սակայն, որ Իրանի հավաքականի հետ ԱՄՆ ճամփորդել չեն կարողանա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊՀ) հետ կապեր ունեցող անձինք։

«Իրանի հետ խնդիրը նրանց մարզիկները չեն։ Խնդիր կլինեն այն մարդիկ, որոնց նրանք կցանկանան բերել իրենց հետ։ Նրացից մի քանիսը կապեր ունեն ԻՀՊԿ-ի հետ։ Մենք գուցե չկարողանանք նրանց թույլ տալ մուտք գործել, բայց ոչ մարզիկներին», - հավելել էր ԱՄՆ պետքարտուղարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաներին արգելվել է մուտք գործել ԿանադաԻնֆանտինոն հայտնել է, որ Իրանը Աշխարհի առաջնության խաղերը կանցկացնի ԱՄՆ-ում, ինչպես նախատեսված է