Թրամփը հայտարարել է՝ «անուղղակիորեն» ներգրավված կլինի Իրանի հետ նախատեսված բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը «անուղղակիորեն» ներգրավված կլինի Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ այսօր Ժնևում նախատեսված բանակցություններին՝ կարծիք հայտնելով, որ Թեհրանը ցանկանում է համաձայնության գալ։

«Ես անուղղակիորեն ներգրավված կլինեմ այդ բանակցություններին։ Եվ դրանք շատ կարևոր կլինեն», - Air Force One-ի ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը։

Համաձայնության հեռանկարների մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ Իրանը վաղուց է ձգտում կոշտ դիրքորոշում որդեգրել բանակցություններում, բայց անցյալ ամռանը սովորել է այդ մոտեցման հետևանքները, երբ ԱՄՆ-ն ռմբակոծեց իրանական միջուկային օբյեկտները:

ԱՄՆ նախագահը ենթադրել է, որ այս անգամ Թեհրանը մոտիվացված էր բանակցելու համար։ «Ես չեմ կարծում, որ նրանք ցանկանում են գործարք չկնքելու հետևանքները», - ասել է Թրամփը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հայտարարում է՝ միակողմանի զիջումների չի գնա և հիմա գնդակն ԱՄՆ դաշտում է