Թրամփը G7-ի շրջանակում կհանդիպի Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ և կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ նիստին. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Ֆրանսիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի հետ կմասնակցի աշխատանքային նիստի, Reuters-ի փոխանցմամբ այսօր հայտնել են ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները։

Պաշտոնյաները հայտնել են, որ Թրամփը առանձին հանդիպումներ կունենա Եգիպտոսի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ֆրանսիայի և Հնդկաստանի առաջնորդների հետ։ Զելենսկու հետ երկկողմ հանդիպում նախատեսված չէ, սակայն երկու առաջնորդները կարող են հանդիպել գագաթնաժողովի շրջանակում: