Թրամփը բացառում է 2028-ի ընտրություններում ԱՄՆ փոխնախագահ առաջադրվելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է 2028 թվականի ընտրություններում փոխնախագահի պաշտոնում առաջադրվելը, սակայն որևէ հայտարարություն չի արել՝ հրաժարվե՞լ է արդյոք երրորդ ժամկետով նախագահի պաշտոնում առաջադրվելու գաղափարից։

Թրամփը բազմիցս խոսել է Սահմանադրությամբ նախատեսված երկու ժամկետից ավելի պաշտոնավարելու մտքի մասին՝ ի ցույց դնելով անգամ «Թրամփ 2028» գլխարկները։ Այդուհանդերձ, չի էլ բացատրել՝ ինչպես է դա անելու, քանի որ ԱՄՆ Սահմանադրությունն արգելում է որևէ մեկին երրորդ անգամ ընտրվել երկրի նախագահ։

79-ամյա Թրամփը 2028 թվականին կդառնա 82 տարեկան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչն է խանգարում Թրամփին երրորդ անգամ դառնալ ԱՄՆ նախագահ, և խանգարո՞ւմ է արդյոք