Հարավային Կորեայի օրենսդիր մարմինը չի կատարում Միացյալ Նահանգների հետ կնքված իր համաձայնագիրը, Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով, որ բարձրացնում է Հարավային Կորեայի ավտոմեքենաների, փայտանյութի, դեղագործական արտադրանքի և մնացած բոլոր փոխադարձ սակագների սակագները 15 տոկոսից մինչև 25 տոկոսի։
Թրամփը նշել է, որ խոսքը 2025 թվականի հուլիսի 30-ին կնքված «Մեծ համաձայնագրի» մասին է:
«Մեր առևտրային համաձայնագրերը շատ կարևոր են Ամերիկայի համար։ Այս յուրաքանչյուր համաձայնագրում մենք արագ գործել ենք մեր սակագները նվազեցնելու համար՝ համաձայնեցված գործարքի։ Մենք, իհարկե, ակնկալում ենք, որ մեր առևտրային գործընկերները նույնպես կանեն դա: », - նշել է ԱՄՆ նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփը հանդիպել է Հարավային Կորեայի նախագահի հետ