Թրամփն ամերիկացիներին 5-հազարական դոլար է խոստանում հանրապետականների հաղթանակի դեպքում

ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում հանրապետականների համագումարում, Դալաս, Տեքսաս նահանգ, 9-ը սեպտեմբերի, 2026թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Դալասում իր կուսակցության համագումարում առաջարկել է յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5 հազար դոլար «Թրամփի դիվիդենտ» վճարել, եթե հանրապետականները հաղթեն նոյեմբերին անցկացվելիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն այս արտառոց առաջարկն արել է իր շուրջ երկու ժամանոց ելույթում:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը համագումարում ելույթ կունենա այսօր երեկոյան: Reuters-ը նկատում է՝ քանի որ Սահմանադրությունն արգելում է Թրամփին առաջադրվել նախագահության երրորդ ժամկետի համար, Վենսի ելույթը կարող է որպես յուրօրինակ նախնական հայտ դիտարկվել 2028 թվականի նախագահական ընտրություններից առաջ:

Գործակալությունը նշում է նաև, որ առայժմ հստակ չէ՝ ինչպես են կատարվելու 5-հազարական դոլարների վճարումները, կամ արդյոք դրանք օրինական կլինեն: Առաջարկը կարող է արժենալ 1 տրիլիոն դոլարից ավելի, քանի որ ԱՄՆ-ում շուրջ 270 միլիոն չափահաս կա, և կարող է պահանջել Կոնգրեսի հավանությունը, ընդգծում է Reuters-ը: