Թրամփի վարկանիշը չի աճում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը շարունակում է մնալ պատմական նվազագույնի մակարդակի վրա։ Դա են վկայում Reuters գործակալության և IPSOS սոցիոլոգիական ծառայության համատեղ հետազոտության արդյունքները։

Ապրիլի 10-ից 12-մ անցկացված հարցման համաձայն՝ Թրամփի գործունեությանը հավանության է արժանացրել ամերիկացիների միայն 36 տոկոսը։ Հարցվածների 51 տոկոսը նշել է, որ վերջին մեկ տարում Թրամփի մտավոր կարողությունները վատթարացել են։

Սպիտակ տան ղեկավարին հավասարակշռված մարդ է անվանել հարցված ամերիկացիների ընդամենը 26 տոկոսը։ Հետազոտության հեղինակները փորձել են պարզել նաև վերջին շաբաթներին Թրամփի քննադատության թիրախում հայտնված Հռոմի պապ Լևոն 14-րդ-ի վարկանիշը։ Այն, ըստ Reuters-ի և IPSOS-ի մասնագետների, Թրամփինից անհամեմատ ավելի բարձր է և հասնում է 60 տոկոսի։