Թրամփի որդին պատրաստվում է կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը

Թբիլիսի, անօդաչու թռչող սարքով տեսարան։

«Մենք պատրաստվում ենք կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը», - սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ անդրադառնալով Թբիլիսիում Trump Tower երկնաքերի շինարարության նախագծին։

«Մեծ ուրախությամբ ձեզ հետ եմ կիսվում Trump Tower Tbilisi-ի պաշտոնական նախագծով», - X-ում գրել է Թրամփ-կրտսերը՝ հրապարակելով դեռևս չկառուցված շինության լուսանկարը՝ Թբիլիսիի ֆոնին։

«Տեղակայված լինելով Թբիլիսիի ամենակենտրոնում՝ այն արագորեն կվերածվի տեսարժան վայրի և կհանդիսանա Վրաստանի ամենաբարձր շինությունը։ Մեծ հուզմունքով մենք կյանքի կկոչենք այս նախագիծը», - գրել է Էրիկ Թրամփը։