ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, կարծիք է հայտնել, թե ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը կարող էր դրդել Ռուսաստանին պատերազմ սկսել։
«Ես չեմ կարծում, որ նրանք երբևէ կկարողանան միանալ ՆԱՏՕ-ին։ Կարծում եմ՝ հենց դա էլ հանգեցրեց պատերազմի մեկնարկին, երբ նրանք սկսեցին խոսել ՆԱՏՕ-ին միանալու մասին։ Եթե այդ հարցը չբարձրացվեր, չսկսելու հավանակությունը շատ մեծ էր», - ասել է Թրամփը։
Ղրիմի պատկանելության մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, թե Ռուսաստանը «խլել է այն Օբամայից» (խմբ․ Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը 2014 թվականին, այդ ժամանակ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Բարաք Օբաման), և հարց է՝ արդյոք Ուկրաինան կկարողանա այն վերադարձնել։
Հարցին, թե արդյոք իր համար ընդունելի կլինի՞, որ համաձայնության շրջանակներում Ղրիմը և ռուսական ուժերի կողմից օկուպացված մյուս չորս շրջանները ներառվեն ՌԴ-ի կազմում, Թրամփը պատասխանել է․ «Եթե Ղրիմը մնա Ռուսաստանի կազմում, մենք ստիպված կլինենք խոսել միայն Ղրիմի մասին, քանի որ հենց դրա մասին են բոլորը հիշում։ Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում։ Եվ սա հասկանում է Զելենսկին, հասկանում են բոլորը, որ դա{Ղրիմը} նրանց հետ էր երկար ժամանակ։ Դա նրանց հետ էր դեռևս Թրամփի գալուց շատ առաջ։ Եվ կրկին՝ սա Օբամայի պատերազմն է, սա պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար»։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր է հասնել: