Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը թույլ կտա Սաուդյան Արաբիային հարստացնել ուրան. AP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ կմիջուկային էներգիայի տեխնոլոգիաների համատեղ օգտագործման համաձայնագիրը, որը կարող է թագավորությանը տրամադրել ուրանի հարստացման հնարավորություններ, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով թեմային հետ ծանոթ երկու աղբյուրի։

Ըստ աղբյուրների՝ ակնկալվում է, որ համաձայնագիրը հրապարակայնորեն կներկայացվի հուլիսի 22-ին։

Ըստ AP-ի հրապարակման, գործարքը, կտևի 30 տարի, և ծրագրի մշակմանը կներգրավվեն նաև ամերիկյան ընկերություններ։ Համաձայնագիրը հնարավորություն կտա Սաուդյան Արաբիայում ուրանի հարստացման կայան կառուցել՝ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա համատեղ ուսումնասիրությունից հետո։

«Սակայն համաձայնագիրը, որը, ինչպես սպասվում է, կներկայացվի Կոնգրեսի քննարկմանը, կարող է դժվարությունների հանդիպել օրենսդիրների շրջանում, որոնք մտավախություն ունեն, որ սաուդցիներին օգնությունը՝ իրականացնելու սեփական ուրանը հարստացնելու իրենց վաղեմի ցանկությունը, կբացի միջուկային տարածման և մրցակցության նոր փուլեր», - գրում է Associated Press-ը։

Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ համաձայնագիրը չի ներառի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) լրացուցիչ արձանագրությունը, որը թույլ կտար ավելի շատ մոնիթորինգ և ստուգումներ անցկացնել։

Սաուդյան Արաբիան Միջազգային ատոմային էներգիայի գործակալության անդամ է: