Թրամփ․ «Մենք քննարկում ենք Թուրքիային F-35 օդանավեր մատակարարելու հարցը»

Թուրքիայի նախագահը ողջունում է ԱՄՆ նախագահին Անկարայում, 7-ը հուլիսի, 2026թ.

«Մենք պատրաստվում ենք որոշում կայացնել Թուրքիայի F-35 մակնիշի կործանիչներ մատակարարելու մասին», - այսօր Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք Թուրքիայի հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Տարիներ շարունակ Թուրքիան մեր հանդեպ շատ ավելի լոյալ վերաբերմունք է ցուցաբերում, քան բազմաթիվ այլ պետություններ», - ասել է Թրամփը։

Անկարան նորագույն F-35 կործանիչների համատեղ արտադրության և շանագործման ծրագրից դուրս էր մնացել 2019 թվականին՝ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նեթանյահուն կոչ է արել ԱՄՆ-ին Թուրքիային չվաճառել F-35 կործանիչներԱնկարան կարող է վաճառել С-400 համակարգերըԱՄՆ-ը դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հնարավորությունը