Թրամփ․ «Կասկածում եմ, որ ՆԱՏՕ-ն մեզ կօգնի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

«Ես խիստ կասկածում եմ, որ իրական անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ն կօգնի մեզ», - քիչ առաջ Փարիզում նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ, սակայն, «Վաշինգտոնը միշտ էլ պատրաստ է օգնել Հյուսիսատլանտյան դաշինքին, անգամ եթե դա փոխադարձ չլինի»։

Թրամփը նաև պնդել է, որ աշխարհի միակ պետությունը, որի հանդեպ Ռուսաստանն ու Չինաստանը «վախ և հարգանք են տածում, Միացյալ Նահանգներն է»։