Թրամփ. Իրանը շատ ծանր հարված կստանա, եթե ավելի շատ ցուցարարներ զոհվեն

Իրան - Ուժայինները ցրում են բողոքի ցույցը Թեհրանի նահանգում, 2-ը հունվարի, 2026թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Իրանը «շատ ծանր հարված կստանա, եթե ավելի շատ ցուցարարներ զոհվեն»։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք, եթե նրանք սկսեն մարդկանց սպանել, ինչպես անցյալում, Միացյալ Նահանգները նրանց շատ ծանր հարված կհասցնի», - նախագահական օդանավում լրագրողներին ասել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ քայլեր է ԱՄՆ-ը դիտարկում։

Օսլոյում գտնվող «Իրանի մարդու իրավունքներ» կազմակերպությունը երեկ հայտարարեց, թե արդեն մեկ շաբաթից ավելի Իրանում շարունակվող ցույցերի ընթացքում առնվազն 19 ցուցարար է սպանվել, հարյուրավորները վիրավորվել և ձերբակալվել են։

Իրանի կառավարությունը անկարգությունների և զոհերի մասին պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրում։

Ցույցերը սկսվել են անցած տարեվերջից, երբ ազգային արժույթը դոլարի նկատմամբ հասավ պատմական նվազագույն ցուցանիշին՝ կրկնապատկելով գնաճը։ Թեհրանից սկսված բողոքից ակցիաները, ըստ սոցիալական ցանցերի ու ակտիվիստների, այժմ տարածվել են ողջ երկրով մեկ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանում ցույցերի մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 16 մարդ է սպանվել. իրավապաշտպաններԻրանում ցույցերը տարածվել են երկրի ավելի քան 170 բնակավայրումՄԱԿ-ում Իրանի դեսպանը կոչ է արել ԱԽ-ին դատապարտել Թրամփի «սպառնալիքները»Իրանը վճռականորեն և անվերապահորեն կարձագանքի ցանկացած օտարերկրյա սպառնալիքի. ՊՆԹրամփը հայտարարել է, թե պատրաստ են գործի անցնել, եթե Իրանը կրակի ցուցարարների ուղղությամբ. Թեհրանից արձագանքել ենԹրամփն աջակցություն է հայտնել Իրանում ցուցարարներին