Թրամփ. «Իրանն ամբողջովին փլուզվում է»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ամբողջովին փլուզվում է»։

Միացյալ Նահանգների նախագահի այս հայտարարությունը հնչել է այն բանից ժամեր առաջ, երբ ԱՄՆ կառավարությունը պետք է ներկայացներ Թեհրանի դեմ նախատեսվող, իր բնորոշմամբ, «կործանարար» պատժամիջոցների մանրամասները։

«ԻՐԱՆԸ ԼԻՈՎԻՆ ՓԼՈՒԶՎՈՒՄ Է», - իր Truth Social սոցիալական ցանցում մեծատառերով գրել է Թրամփը։

Այսօր պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է, որ երկիրը սոցիալական դժվարությունների է բախվում՝ Միացյալ Նահանգների հետ հակամարտության, ինչպես նաև Թեհրանի դեմ Վաշինգտոնի՝ նոր սաստիկ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների ֆոնին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն սպառնում է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներով, Իրանը՝ ջախջախիչ պատասխանովԲեսենթը հայտարարել է՝ «պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները» Իրանի ռեժիմի փլուզմանը կհանգեցնեն Նոր պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցող երկրներին Իրանը թշնամի կհամարիԹրամփի տնտեսական պատժամիջոցները կհանգեցնեն հետագա պարտությունների. ԱրաղչիՓեզեշքիանն ընդունում է՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին «բազմաթիվ խնդիրներ» կան