Թուրքիայում օծանելիքի պահեստի հրդեհից 6 մարդ է զոհվել

Այսօր առավոտյան Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող օծանելիքի պահեստում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վեց մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Հրդեհի պատճառները դեռևս պարզ չեն։

Ստամբուլից մոտ 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դիլովասին արդյունաբերական քաղաք է, որտեղ կան բազմաթիվ պահեստներ և գործարաններ։