Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետ է կալանավորվել

Արխիվ

Թուրքիայի իշխանությունները կալանավորել են Ստամբուլից արևելք գտնվող Իզմիթի ընդդիմադիր քաղաքապետին ու նրա ամուսնուն՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, կաշառք վերցնելու, պետական գնումների մրցույթները կեղծելու և հովանավորչության մեղադրանքով։

Ըստ պետական «Անադոլու» գործակալության՝ քաղաքապետ Ֆաթմա Քափլան Հուրիեթից բացի, ձերբակալված են նաև վարչակազմի 30 պաշտոնյաներ։ Ոստիկանությունը միաժամանակ խուզարկություններ է իրականացրել Անթալիայում, Քըրըքքալեում, Ստամբուլում և Անկարայում։

Կալանավորված քաղաքապետը Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամ է։ Նա մեկն էր այն առաջնորդներից, որ 2019-ի տեղական ընտրություններում հաղթեց Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) թեկնածուին, ապա վերընտրվեց՝ 2024 թվականին։

Ընդդիմությունը պնդում է, որ իրավապահները կոռուպցիայի քողի տակ լռեցնում են ընդդիմախոսներին։ Իշխանությունը հերքում է այս մեղադրանքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խուզարկությունների և ձերբակալությունների նոր ալիք Թուրքիայում Թուրքիայում ևս մեկ ընդդիմադիր նախկին քաղաքապետ է դատապարտվել ազատազրկմանՁերբակալվել է Ստամբուլի շրջաններից մեկի քաղաքապետը և ևս 18 անձՁերբակալությունների մեծ ալիք Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ