Թուրքիայում F-16 է վթարի ենթարկվել, օդաչուն փրկվել է

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 օդանավ, արխիվ

Թուրքիայի «Յալովա» նահանգում ուսումնական թռիչք իրականացնող F-16-ը վթարի է ենթարկվել։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ օդաչուն կարողացել է կատապուլտով դուրս գալ ինքնաթիռից և ողջ է մնացել։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։