Թուրքիայում ևս մեկ ընդդիմադիր նախկին քաղաքապետ է դատապարտվել ազատազրկման

Բանտ Թուրքիայում, արխիվ

Թուրքիայում դատարանը ավելի քան 46 տարվա ազատազրկման է դատապարտել Անթալիայի շրջանի նախկին ընդդիմադիր քաղաքապետերից մեկին՝ կոռուպցիայի, փողերի լվացման և հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեղադրանքներով։

Anadolu լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մանավգատի նախկին համայնքապետ Նիյազի Նեֆի Կարան Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժից՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից էր։

Ավելի վաղ ազատազրկվել էին այս ուժի մի շարք այլ քաղաքապետեր, այդ թվում՝ Ստամբուլի նախկին առաջնորդ, նախագահ Էրդողանի հիմնական մրցակիցը համարվող Էքրեմ Իմամօղլուն։ Վերջինիս դատավարությունը սկսվել է մարտին, և նրան սպառնում է ավելի քան 2000 տարվա ազատազրկում։

Ընդդիմությունը հայտարարում է, որ դատավարություններն ու քրեական գործերը քաղաքական ենթատեքստ ունեն, և որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը դրանցով փորձում է ամրապնդել դիրքերը տեղական ընտրություններում կրած պարտությունից հետո։ Էրդողանը հերքում է դատական համակարգին քաղաքական միջամտության մեղադրանքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ձերբակալվել է Ստամբուլի շրջաններից մեկի քաղաքապետը և ևս 18 անձԹուրքիայում նոր քննություն է սկսվել Էրդողանի հիմնական մրցակից Իմամօղլուի նկատմամբՍտամբուլի կալանավորված քաղաքապետն այսօր դատարանի առաջ կկանգնիԹուրքական դատախազությունը 2000 տարվա ազատազրկում է պահանջում Իմամօղլուի համար Թուրքական դատարանը Իմամօղլուի նկատմամբ նոր կալանքի որոշում է կայացրել՝ մեղադրելով «քաղաքական լրտեսության» մեջԹուրքիայում կալանավորվել և պաշտոնանկ է արվել ևս մեկ ընդդիմադիր քաղաքապետԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ գոյաբանական սպառնալիքի առջևԹուրքիայում ձերբակալվել է շուրջ 40 ընդդիմադիր, այդ թվում՝ Ստամբուլի ամենամեծ շրջաններից մեկի ղեկավարը