Թուրքիայի փոխնախագահը ժամանել է Բաքու

Այսօր մեկնարկել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի պաշտոնական այցը Բաքու։ Օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովը։

Առաջինն, ինչ արել է Բաքու ժամանած թուրքական պատվիրակությունը, 44-օրյա պատերազմից հետո ստեղծված «Հաղթանակի հուշահամալիր» այցելությունն էր։

«Թուրքական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել այն ադբեջանցիներին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենի հողերի ազատագրման», - հաղորդում է APA գործակալությունը։

«Հաղթանակի հուշահամալիրից» Թուրքիայի փոխնախագահն ուղևորվել է «Շեհիդների ծառուղի», որտեղ հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին։ Օրվա երկրորդ կեսին նախատեսվում է Յըլմազի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։