Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, այս մասին հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Մայիսի 4-ին Երևանում կայանալիք գագաթնաժողովում Թուրքիան կներկայացնի Յըլմազը:
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապերի ընդլայնման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված ավելի սերտ համագործակցության և համակարգմանն ուղղված քայլերը: Կքննարկվեն նաև տարածաշրջանում վերջին զարգացումները և գլոբալ խնդիրները»,- փոխանցում է թուրքական գործակալությունը:
Տևական ժամանակ է՝ հայտնի չէր, թե գագաթնաժողովին ով կմասնակցի Թուրքիայից:
Յըլմազ կլինի այս մակարդակի բարձրաստիճան առաջին պաշտոնյան, որ այցելում է. Հայաստան՝ 2008-ի «ֆուտբոլային դիվանագիտությունից» ի վեր: Այդ ժամանակ Երևան էր եկել նախագահ Աբդուլա Գյուլը:
Ադրբեջանի մասնակցության մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել: