Թուրքիայի խորհրդարանի նախագահն առաջարկել է Հայաստանը ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում. ԱԺ

Թուրքիայի խորհրդարանի (Ազգային մեծ ժողով) նախագահ Նուման Քուրթուլմուշը իր վրացի պաշտոնակցի հետ հանդիպմանն առաջարկել է Հայաստանը ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում: Այս առաջարկին, ըստ ԱԺ-ի հաղորդագրության, Քուրթուլմուշի հետ հանդիպմանը դրական է արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հայ և թուրք պաշտոնյաները քննարկել են այդ նախաձեռնության կյանքի կոչմանը վերաբերող այլ մանրամասներ:

Ալեն Սիմոնյանը հանդիպել է նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Նրանք խոսել են ինչպես տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի, այնպես էլ երկկողմ հետաքրքրության այլ թեմաների մասին:

Նա ավելի վաղ հանդիպել էր նաև ադրբեջանցի պաշտոնակցին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սիմոնյանը և Գաֆարովան գոհ են վերջին զարգացումներից, պայմանավորվել են շարունակել շփումները


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի և Թուրքիայի փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերը