Առնվանզ երեք ոստիկան է զոհվել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Յալովա նահանգում։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ տեղեկացնելով, որ իրավապահները զոհվել են «Իսլամական պետություն» խմբավորման անդամների դեմ իրականացվող լայնածավալ գործողության ընթացքում։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայայի խոսքով՝ ոստիկանները գրոհել են այն տունը, որտեղ, ըստ օպերատիվ տեղեկությունների, թաքնվում էին «Իսլամական պետության» զինյալները։
«Հակաահաբեկչական գործողության ընթացքում ևս ութ ոստիկան հրազենային վնասվածք է ստացել, սպանվել է նաև «Իսլամական պետության» վեց զինյալ», - հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարարը։
Ավելի վաղ թուրքական ոստիկանությունը երկրի տարբեր շրջաններում իրականացրած գործողության ընթացքում «Իսլամական պետության» ևս 115 անդամների էր ձերբակալել։ Գերատեսչության պնդմամբ՝ ահաբեկիչները Սուրբ ծննդյան և Ամանորի տոներին ընդառաջ հարձակումների շարք էին ծրագրում Թուրքիայի մի շարք շրջաններում։