Թուրքիայի դպրոցում այսօր հրաձգության հետևանքով 9 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել

Թուրքիա - Շտապօգնության ավտոմեքենաները դեպքի վայրում, Քահրամանմարաշ, 15-ը ապրիլի, 2026թ.

Թուրքիայի հարավում գտնվող դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, վիրավորվել՝ 13-ը։

«Ցավով հայտնում ենք 9 զոհի մասին, և 13 վիրավոր կա։ Նրանցից 6-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ի վիճակը ծանր է», - հայտարարել է ներքին գործերի նախարարը Մուստաֆա Չիֆթչին:

Սա տեղի է ունեցել ընդամենը մեկ օր անց այն դեպքից, երբ մեկ այլ դպրոցական Շանլիուրֆա նահանգի դպրոցում վիրավորել էր 16 մարդու և հետո ինքնասպան եղել։

Այսօրվա դեպքը Քահրամանմարաշում է տեղի ունեցել։

«Աշակերտը դպրոց է եկել ուսապարկում զենքով, որը, մեր համոզմամբ, պատկանում էր հորը։ Նա մտել է երկու դասարան և սկսել է անկանոն կրակել», - լրագրողներին ասել է նահանգապետ Մյուքերեմ Ունլյուերը։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ վերջին հարձակման հեղինակը նույն դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ է եղել, որը հրաձգությունից հետո ինքնասպան է եղել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հարձակում թուրքական դպրոցի վրա