Թուրքիայի ԱԳ նախարարը ժամանել է Բաքու

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Ադրբեջան, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Բաքվի օդանավակայանում Ֆիդանին դիմավորել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի հարցերով նախարար Ֆարիդ Ղաիբովը:

Թուրքիայի արտգործնախարարը Բաքվում մասնակցելու է Ասիայում Փոխգործողության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովին, որում ներկայացնելու է նախագահ Ռեջեփ Էրդողանին:

Ասիայում Փոխգործողության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության (ԱՓՎՄԽ) կազմում ընդգրկված է 28 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հնդկաստանը, Իսրայելը, Իրանը, Չինաստանը, Պակիստանը, Իրաքը:

Գագաթնաժողովին հրավիրված են նաև դիտորդներ՝ Բելառուսը, Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան, Արաբական պետությունների լիգան, գործընկեր կազմակերպություններ:

ԱՓՎՄԽ նախագահն ընտրվում է երկու տարով՝ երկարաձգման հնարավորությամբ, գագաթնաժողովներն անցկացվում են չորս տարին մեկ: Նախագահող երկիրը 2024 թվականից Ադրբեջանն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լավրովը ժամանել է Բաքու՝ Ասիայի հարցերով գագաթնաժողովին