Թուրքիան ողջունում է Սիրիային վերաբերող ԱՄՆ որոշումը

Թուրքիան ողջունում է ԱՄՆ իշխանությունների կողմից երեկ հրապարակված որոշումը, որով Վաշինգտոնը հեռացրել է Սիրիան ահաբեկչական գործունեությունը հովանավորող պետություններից ցանկից։

«Այս քայլով վերացվել է Սիրիայի վերականգնման և բարգավաճման գլխավոր խոչընդոտներից մեկը», - այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր ներկայացուցիչներին միավորվել բարեկեցիկ Սիրիայի ստեղծմանն ուղղված ջանքերի շուրջ և վերջ դնել այն բոլոր ագրեսիվ գործողություններին, որոնք վտանգում են այդ տեսլականը», - հայտարարել է Ֆիդանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից