Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը խստորեն դատապարտել են Գազային վերջերս Իսրայելի հասցրած հարվածները: Համատեղ հայտարարությունում այս երկրները նշում են, որ Իսրայելը պետք է կատարի հրադադարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները և զերծ մնա այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել լարվածությունը։
«Միջնորդ երկրներն ընդգծում են, որ Իսրայելի հարձակումների ինտենսիվացումը խաթարում է տարածաշրջանային և միջազգային ջանքերը կարևորագույն այս պահին, երբ ինտենսիվ ջանքեր են գործադրվում Գազայի հակամարտությանը վերջ դնելու համապարփակ ծրագրի իրականացման համար, ներառյալ Խաղաղության խորհրդի և Իսրայելի պաշտոնյաների միջև հանդիպումը»,- հայտարարությունում նշել են երկրները՝ հավելելով, որ բանակցային «գործընթացում կառուցողական քայլեր են ձեռնարկվում»:
Նաև նշվում է, որ միջազգային հանրությունը և Խաղաղության խորհուրդը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն՝ հրադադարի պահպանումն ապահովելու և հետագա սրումը կանխելու համար։
2025-ին հրադադարի համաձայնագիր կնքելուց հետո պարբերաբար խախտել է այն: Միայն հրադադարի ընթացքում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով 1200-ից ավելի պաղեստինցի է սպանվել, վիրավորվել 4000-ը: Իսրայելի կողմից զոհվել է 85 մարդ (զինվորներ և քաղաքացիական անձինք):
Իսրայելի վրա 2023-ին «Համաս»-ի հարձակումից հետո Գազայում Իսրայելի գործողություների հետևանքով ավելի քան 73,000 պաղեստինցի է սպանվել, վիրավորվել 174,310-ը: Գազայի ենթակառուցվածքների 90%-ը վնասվել կամ ոչնչացվել է:
Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը դատապարտել են Գազային Իսրայելի հարվածները
Գազա, օգոստոսի 2,2026թ.