Թուրքիան դադարեցրել է C-130 օդանավերի թռիչքները

Վրաստան - Վայրը, որտեղ կործանվել է Թուրքիայի C-130 ռազմական օդանավը, Սիղնաղի, 12-ը նոյեմբերի, 2025թ.

Թուրքիան դադարեցրել է C-130 ռազմական ինքնաթիռների թռիչքները՝ երկու օր առաջ Վրաստանի տարածքում այդ ինքնաթիռի կործանումից հետո, որի հետևանքով զոհվել է 20 թուրք զինվորական։

Աղետի պատճառը դեռ հստակ չէ, թուրքական կողմը միայն հայտարարել է, թե ինքնաթիռում զենք-զինամթերք չի եղել։ Սև արկղը գտնվում է Անկարայում՝ հետաքննության համար։

C-130-ը վթարվել էր Ադրբեջանից Թուրքիա ուղևորվելիս, պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ ինքնաթիռում անձնակազմից բացի եղել են թուրքական F-16 ռազմական օդանավերը սպասարկող 10 զինվորականներ, որոնք Բաքու էին մեկնել 44-օրյա պատերազմում հաղթանակի օրվա ռազմական շքերթին մասնակցելու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչ է հայտնի թուրքական ինքնաթիռի կործանման և զոհերի մասին այս պահի դրությամբՎրաստանում կործանված օդանավի սև արկղը հայտնաբերվել է. Էրդողան Թուրքիան հայտարարում է՝ կործանված օդանավում գտնվող բոլոր 20 անձինք զոհվել ենԿործանված օդանավում 20 զինծառայող է եղել. Թուրքիայի ՊՆԷրդողանն անձամբ է հաստատել ռազմական օդանավի կործանման ու զոհերի առկայության լուրը«Վրաստանում կործանվածը թուրքական ռազմատրանսպորտային օդանավ է»․Թուրքիայի ՊՆ