«Թուրքական ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը լքելու և նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին», - հաղորդում է Reuters-ը։
Օզելն այս որոշումը կայացրել է թուրքական դատարանի՝ մայիսին կայացրած որոշումից հետո, որի համաձայն չեղարկվում էին Ժողովրդա-հանրապետական կուսակցության վերջին համագումարի որոշումները, իսկ քաղաքական ուժի ղեկավարի պաշտոնը վերադարձվում էր նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։
Օզելն այսօր ակնարկել է, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցության գործող պատգամավորների մեծ մասը առաջիկա օրերին միանալու է նոր ստեղծվող ուժին։
«Այսօր մենք լքում ենք Քեմալ Աթաթուրքի ստեղծած կուսակցության ամբիոնը, բայց ոչ երկրի թիվ մեկ ընդդիմադիր ուժի դերակատարությունը», - հայտարարել է Օզգյուր Օզելը։