Թուրք պատգամավորները կողմ են 15 տարեկանից փոքրերի համար սոցցանցերի արգելքին

Թուրք օրենսդիրները քվեարկել են հօգուտ այն նախաձեռնության, որով 15 տարեկանից փոքր երեխաներին արգելվում է օգտվել սոցիալական ցանցերից։

Անկարայում պատգամավորների աջակցությունը ստացած առաջարկը դեռ պետք է ստորագրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ավստրալիան անցած տարի դեկտեմբերին դարձավ առաջին երկիրը, որն արգելեց սոցիալական ցանցերի օգտագործումը մինչև 16 տարեկանների համար։
Այս քայլը ամբողջ աշխարհում լայն քննարկումներ է առաջացրել․ հետազոտությունները պնդում են, որ սոցիալական մեդիան մեծ ազդեցություն ունի երեխաների հոգեկան և էմոցիոնալ առողջության վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գերմանիայում քննարկվում է երեխաների համար սոցիալական մեդիայի սահմանափակումըԼեհաստանը նախատեսում է դպրոցներում արգելել մինչև 16 տարեկանների կողմից հեռախոսների օգտագործումը Meta-ն Ավստրալիայում կես միլիոնից ավելի հաշիվ է փակել